Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Ղարաբաղի կարգավորման գործընթացում ներդրած ավանդի համար

ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Ղարաբաղի կարգավորման գործընթացում ներդրած ավանդի համար
07.12.2020 | 22:44

ԱԳ նախարար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Ղարաբաղում կրակը դադարեցնելու ուղղությամբ մեծ ներդրման և ջանքերի համար:

«Կցանկանայի իմ խորին շնորհակալությունը հայտնել ռուսական կողմին և անձամբ ձեզ՝ Սերգեյ Վիկտորովիչ, ձեր մեծ ներդրման և հետևողական ջանքերի համար, որոնք ուղղված են եղել հակամարտության գոտում ամբողջական կրակի և ռազմական գործողությունների դադարեցմանը», - ասաց նախարարը Մոսկվայում իր հանդիպման ժամանակ:

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ